Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վատիկանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտիի հետ հանդիպմանը ցանկություն է հայտնել, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելի Վրաստան: Նրանք քննարկել են Վատիկանի և Վրաստանի հարաբերությունների խորացման հարցը: Կողմերը դիտարկել են մշակույթի և կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները: Ղարիբաշվիլին ասել է, որ շատ ուրախ կլինեն երկրում հյուրընկալել Հռոմի պապին: Ըստ նրա՝ Վրաստանը հատուկ տեղ է զբաղեցնում քրիստոնյա աշխարհում:
Արքեպիսկոպոս Մամբերտին Վրաստան է այցելել սեպտեմբերի 13-ին, արդեն հանդիպել է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հետ: